Գետն ընկած երեխաները անապահով ընտանիքից էին, մայրը  5 երեխաների հետ ապրում է Վանաձորում,  հայրը՝ գյուղում․ ինչ վարկած կա Zarkerak - Գետն ընկած երեխաները անապահով ընտանիքից էին, մայրը 5 երեխաների հետ ապրում է Վանաձորում, հայրը՝ գյուղում․ ինչ վարկած կա
Zarkerak Zarkerak - Գետն ընկած երեխաները անապահով ընտանիքից էին, մայրը 5 երեխաների հետ ապրում է Վանաձորում, հայրը՝ գյուղում․ ինչ վարկած կա
Գետն ընկած երեխաները անապահով ընտանիքից էին, մայրը  5 երեխաների հետ ապրում է Վանաձորում,  հայրը՝ գյուղում․ ինչ վարկած կա

Գետն ընկած երեխաները անապահով ընտանիքից էին, մայրը 5 երեխաների հետ ապրում է Վանաձորում, հայրը՝ գյուղում․ ինչ վարկած կա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փամբակ գետն ընկած երեխաները Արցախից տեղահանված անապահով ընտանիքից են, մայրը 5 երեխաների հետ բնակվում է Վանաձորում, աշխատում է, հայրը իրենց հետ չի ապրում, բնակվում է գյուղում։ Այս մասին Զարկերակին ասացին Վանաձորի համայքապետարանի մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիքյանը։

 Ըստ վարկածի երեխաները գետը փորձել են անցնել խողովակի վրայով, սակայն նրանցից մեկը ընկել է գետը, հետո մյուսը, քանի որ փորձել է օգնել քրոջը։

 Հիշեցնենք, որ հունիսի 15-ին,   Փրկարար ծառայություն  ահազանգ էր ստացվել, որ   փնտրվում են 7 և 13 տարեկան քույրերը ընկել են Փամբակ գետը։  Երեք օր անց քույրերից 7-ամյա Նարեի մարմինը հայտնաբերել են, իսկ քրոջ որոնողականա շխատանքները շարունակվում են:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ինչու նորմալ կամուրջ չկա, որ երեխաները  խողովակի վրայով են փորձել անցնել գետը, քաղաքապետարանից նշեցին, որ սովետական ժամանակներում կամուրջ պետք է կառուցվեր, ինչի համար էլ խողովակը եղել է գետում, սակայն   դրանից մի քանի մետր վերև և մի  փոքր էլ ներքև կան կամուրջներ  գետը անվտանգ անցնելու համար։ «Այս դեպքից հետ պետք է քննարկենք, թե ինչ անել խողովակը, որ նորից նման դեպքեր  չլինեն»,-ասացին մեզ։

 

17 Հունիս, 2026 12:17
Վեր