Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ Zarkerak - Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ
Zarkerak Zarkerak - Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ
Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ

Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ մի վարորդ հունիսի 13-ին՝ գիշերվա ժամը 3:40-ի սահմաններում, Մինաս Ավետիսյան և Դրոյի փողոցների խաչմերուկում կատարել է դրիֆթ։

Հետագա միջոցառումներով համայնքային ոստիկանները պարզել են, որ այդ կերպ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորել և համակեցության կանոններն ու մարդկանց անդորրը խախտել է Ուլնեցու փողոցի բնակիչ 21-ամյա երիտասարդը։

Հունիսի 15-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։

Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

 

 

 

17 Հունիս, 2026 19:28
Վեր