Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 22-23-ը՝ «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացրել է ուժեղացված ծառայություն՝ ապահովելով հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը։
.jpg)
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ պարեկային ծառայության կողմից պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 182 տրանսպորտային միջոց, որոնցից 80-ի ղեկին եղել են անչափահասներ։
.jpg)
ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության շնորհիվ շրջանավարտների մասնակցությամբ, ծանր հետևանքներով միջադեպեր, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն արձանագրվել։


