Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2025 թվականի ընթացքում ֆինանսական համակարգը շարունակել է աճել՝ պահպանելով շոկերին դիմակայելու բարձր ունակությունը։ Այսօր այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով Հայաստանում առկա ֆինանսական կայունության վերաբերյալ հաշվետվությունը:
Ըստ Գալստյանի՝ չնայած ծանր աշխարհաքաղաքական պայմաններին ոլորտային աճեր են գրացվել գրեթե բոլոր ուղղություններով:
ԿԲ նախագահի խոսքերով բարձր 2025 թվականին բանկային համակարգի կողմից պետությանը տրված վարկային պորտֆելը գերազանցել է շուրջ 23 տոկոսը:
«Միևնույն ժամանակ բարձր աճ են գրանցել նաև տնային տնտեսությունները, որը պայմանավորված է սպառողական վարկերի բարձր աճով: Այս համատեքստում Մարտին Գալստյանը ընդգծեց, որ կապված վերջին տարիներին տնային տնտեսություններում առկա վարկային բեռի աճի հետ և հաշվի առնելով համաշխարհային բարձր անորոշություններից բխող ռիսկերի գործոնը՝ ԿԲ-ն կարևորում է առևտրային բանկերի կողմից վարկային ռիսկերի կառավարման խելամիտ մոտեցումների կիրառումը»,-ասաց նա:
ԿԲ նախագահի խոսքով՝ տնտեսության եկամուտների աճի, վարկավորման բարձր ակտիվության, ինչպես նաև վարկավորման բարձր ակտիվության պայմաններում չաշխատող վարկերի և վարկային կորուստների կշիռը շարունակում է պահպանվել ցածր մակարդակում, ինչը վկայում է վարկային պորտֆելի բարձր որակի մասին:
Գալստյանը նաև հայտարարեց, որ 2025 թվականին անշարժ գույքի շուկայում նկատվել է հարաբերական կայունացում, ինչպես նաև գների աճի դանդաղման միտումներ:
«Բնակելի անշարժ գույքի գին-վարձավճար հարաբերակցությունը ՀՀ-ում աճել է, ինչը կարող է անշարժ գույքի ներդրումային գրավչության նվազման պատճառ հանդիսանալ»,-նշել է ԿԲ նախագահը:
Նրա խոսքերով ֆինանսական կայունության հիմնական ռիսկերը պայմանավորված են առաջին հերթին աշխարհաքաղաքական անորոշություններով և Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությամբ, ինչպես նաև առևտրատնտեսական լարվածությունների պահպանմամբ՝ ազդելով էներգակիրների գների վրա:
Այս համատեքստում ԿԲ նախագահը զգուշացրեց, որ ԱՄՆ, Իսրայել-Իրան պատերազմի ավարտից հետո տրածաշրջանի երկրները շարունակելու են զգալ հակամարտությունից բխող տնտեսական հետևանքները:


