Դատախազությունում կգործի թեժ գիծ՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով Zarkerak - Դատախազությունում կգործի թեժ գիծ՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով
Zarkerak Zarkerak - Դատախազությունում կգործի թեժ գիծ՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով
Դատախազությունում կգործի թեժ գիծ՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով

Դատախազությունում կգործի թեժ գիծ՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ընտրության և դրան նախորդող օրվա ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ տեղեկությունների ստացման, հանրության հետ անմիջական հաղորդակցությունն ապահովելու և ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից բարձրացված հրատապ հարցերին արձագանքելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ (010) 511-527 հեռախոսահամարով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Թեժ գիծը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 7-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից-18:00-ն, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա։

Գլխավոր դատախազությունը հորդորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված բոլոր անձանց և կազմակերպություններին՝ ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ որոշակի և փաստական տվյալներ ունենալու դեպքում դրանք փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն՝ գործարկված թեժ գծի միջոցով կամ հաղորդումն ուղարկել ՀՀ դատախազության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@prosecutor.am կամ անանուն հաղորդում ներկայացնել azdararir.am կայքի միջոցով։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ընտրության և դրան նախորդող օրվա ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ հաղորդումները գրանցելու, ուսումնասիրելու, ստուգելու, ըստ ենթակայության ուղարկելու, դրանց քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով:

25 Մայիս, 2026 17:28
Վեր