Կոնֆլիկտ լուծելու հմտությունների պակաս, «գողական» ռոմանտիկա, հարգանքը  ուժով պահել. Լիլիթ Խաչատրյանը՝  ուժով խնդիրները լուծելու պատճառների մասին Zarkerak - Կոնֆլիկտ լուծելու հմտությունների պակաս, «գողական» ռոմանտիկա, հարգանքը ուժով պահել. Լիլիթ Խաչատրյանը՝ ուժով խնդիրները լուծելու պատճառների մասին
Zarkerak Zarkerak - Կոնֆլիկտ լուծելու հմտությունների պակաս, «գողական» ռոմանտիկա, հարգանքը ուժով պահել. Լիլիթ Խաչատրյանը՝ ուժով խնդիրները լուծելու պատճառների մասին
Կոնֆլիկտ լուծելու հմտությունների պակաս, «գողական» ռոմանտիկա, հարգանքը  ուժով պահել. Լիլիթ Խաչատրյանը՝  ուժով խնդիրները լուծելու պատճառների մասին

Կոնֆլիկտ լուծելու հմտությունների պակաս, «գողական» ռոմանտիկա, հարգանքը ուժով պահել. Լիլիթ Խաչատրյանը՝ ուժով խնդիրները լուծելու պատճառների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ենթամշակույթը արագ կամ մեկ քայլով հնարավոր չէ վերացնել, բայց  հնարավոր է նվազեցնել դրա ազդեցությունը,  եթե աշխատեն մի քանի ուղղություններով։ Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Խաչատրյանը՝ անդրադառնալով  քրեական ենթամշակույթի խնդրին:

Ինչ վերաբերում է ուժի կիրառմամբ խնդիրներ լուծելու միտումին, նա ասաց, որ դրա պատճառները այն գաղափարներն են, որ«ուժեղը միշտ ճիշտ է» կամ «հարգանքը պետք է պահել ուժով», և դա շատերի համար նորմալացնում է բռնությունը։ «Իսկ մյուս գործոնը կարող է լինել ֆինանսական ու աշխատանքային դժվարությունները, որոնք մարդկանց մոտ նյարդային գրգռվածության ֆոնը բարձրացնում են և արձագանքում են ագրեսիայով»-նշեց նա։

Ըստ Լիլիթ Խաչատրյանի՝ հասարակության մեջ տիրող քաոսը, հետպատերազմյան հետևանքները, անորոշությունը, սոցիալական հարթակներում և հեռուստատեսությունում ամենաթողությունն ու դաժանությունը, պրոպագանդվող ինֆորմացիայի ազդեցությունը, հուզական լարվածությունը, ինչպես նաև արժեքների և բարոյական նորմերի փլուզումը լրջագույն պատճառներ են հակահասարակական վարքի և այս ամենի հետևանքով էլ առաջանում է ուժի կիրառման միտում:

Հոգեբանի կարծիքով, մյուս գործոններից է դաստիարակությունը և միջավայրը, եթե մարդը մեծացել է մի միջավայրում, որտեղ կոնֆլիկտները լուծվել են կռվով կամ ճնշմամբ, նա դա ընկալում է որպես «նորմալ մեխանիզմ»:

«Կարևոր պատճառ է նաև կոնֆլիկտ լուծելու հմտությունների պակասը, շատ մարդիկ չգիտեն, թե ինչպես բանակցեն, սահմաններ դնեն կամ սառնասրտորեն լուծեն խնդիրը»,- ասել է հոգեբանը:

Լիլիթ Խաչատրյանը կարևորեց նաև մեդիայի ազդեցությունը։ «Ֆիլմերում, սերիալներում, երբեմն նաև սոցցանցերում բռնությունը ներկայացվում է որպես արագ և «արդյունավետ» ձև՝ առանց իրական հետևանքների: Պետք է, օրինակ, դպրոցներում զարգացնել քննադատական մտածողությունը քրեական ենթամշակույթի նկատմամբ, բացատրելով, թե ինչ հետևանքներ ունի «գողական» ռոմանտիկան, ինչպես նաև ծնողները պետք է ուշադրություն դարձնեն երեխայի շրջապատին և արժեքներին»,-ասաց նա և նշեց, որ պետք է ամրացնել իրավական համակարգի դերը, քանի որ, երբ մարդիկ վստահում են պետությանը և արդարությանը, քրեական ենթամշակույթը կորցնում է իր ուժը:

«Երբ հանցավոր արարքը կամ բռնությունը ներկայացվում է որպես սովորական,  մարդիկ նորմալիզացնում են այդ երևույթը և դարձնում ընդունելի։ Սակայն ճիշտ լուսաբանելը, երբ ցույց է տրվում իրական հետևանքները՝ քրեական պատասխանատվությունը, վնասվածքները, կոտրված կյանքերը, կարող է նվազեցնել հանցագործությունների թիվը»,- եզրափակեց  Լիլիթ Խաչատրյան:

29 Ապրիլ, 2026 14:19
Վեր