Վահե Հովհաննիսյանը և Նատալյա Նովտան կարևորել են ԱՄՀ աջակցությամբ իրականացվող «Պահուստային ծրագրի» շրջանակում առաջին ամփոփիչ վերանայման հաջող ավարտը Zarkerak - Վահե Հովհաննիսյանը և Նատալյա Նովտան կարևորել են ԱՄՀ աջակցությամբ իրականացվող «Պահուստային ծրագրի» շրջանակում առաջին ամփոփիչ վերանայման հաջող ավարտը
Zarkerak Zarkerak - Վահե Հովհաննիսյանը և Նատալյա Նովտան կարևորել են ԱՄՀ աջակցությամբ իրականացվող «Պահուստային ծրագրի» շրջանակում առաջին ամփոփիչ վերանայման հաջող ավարտը
Վահե Հովհաննիսյանը և Նատալյա Նովտան կարևորել են ԱՄՀ աջակցությամբ իրականացվող «Պահուստային ծրագրի» շրջանակում առաջին ամփոփիչ վերանայման հաջող ավարտը

Վահե Հովհաննիսյանը և Նատալյա Նովտան կարևորել են ԱՄՀ աջակցությամբ իրականացվող «Պահուստային ծրագրի» շրջանակում առաջին ամփոփիչ վերանայման հաջող ավարտը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նատալյա Նովտային։ Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

 

Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է տիկին Նովտային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հետագա համագործակցությունը կլինի արդյունավետ և փոխշահավետ։ Նա նաև առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթին՝ պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած նվիրվածության և հետևողական գործընկերության համար։

 

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ԱՄՀ աջակցությամբ իրականացվող «Պահուստային ծրագրի» (Stand-By Arrangement) շրջանակում առաջին ամփոփիչ վերանայման հաջող ավարտը, ինչպես նաև տնտեսական քաղաքականությունների շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Ընդգծվել է նաև ծրագրով նախատեսված կառուցվածքային հենանիշերի կատարման առաջընթացը, և կարևորվել ԱՄՀ-ի տեխնիկական աջակցության հետագա ընդլայնումը։

 

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և խորացնելու արդյունավետ և կառուցողական փոխգործակցությունը:

 

29 Ապրիլ, 2026 11:05
Վեր