Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շրջայցը Գեղարքունիքի մարզում:
Նա ծանոթանում է Կառավարության ֆինանսավորմամբ ու համաֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի ընթացքին:
Վարչապետն այցելել է նաև Գավառ համայնքի Սարուխան բնակավայր, որտեղ վերանորոգվել է թիվ 2 միջնակարգ դպրոցը:
Վարչապետը ծանոթացել է նոր վերակառուցված դպրոցի պայմաններին, հագեցվածությանը, հետաքրքրվել աշակերտներից նրանց առաջադիմության մասին ու հարց ուղղել՝ հավանո՞ւմ են դպրոցը:
Աշակերտներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել վարչապետին ու ՀՀ կառավարությանը՝ կատարված աշխատանքի համար:


