Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակ գյուղի վարչական տարածքում 70-ամյա Վալերի Ա․-ն իր վարած «Iveco» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Հրշեջ փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Տեղում Ֆ․ Բարեքյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհն սպասարկող «Մոստ Կոնտրակտ» ՍՊԸ-ի աշխատակիցները, ովքեր ճանապարհը մշակել են աղ ու ավազի խառնուրդով, քանի որ առաջացել էր սահքի վտանգ։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։


