Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Արտենի գյուղի մոտակայքում երկու օր առաջ տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով հոսպիտալացվածներից երեքի վիճակը գնահատվել է թեթև, և նրանք արդեն դուրս են գրվել։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեցին Առողջապահության նախարարությունից՝ ներկայացնելով տուժածների առողջական վիճակը։
«8 հոգի շարունակում է բուժօգնություն ստանալ մարզային բժշկական կենտրոնում։ Նրանց առողջական վիճակը դեռևս գնահատվում է ծանր, ընդ որում՝ նրանցից 3-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- նշեցին նախարարությունից։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին՝ ժամը 06։29-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արտենի գյուղի սկզբնամասում բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Ford»-ը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել դաշտում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր։


