Պապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքը Zarkerak - Պապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքը
Zarkerak Zarkerak - Պապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքը
Պապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքը

Պապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 23-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի, Կանզասի Ազգային գվարդիայի միացյալ շտաբի պետ, բրիգադի գեներալ Ջեյսոն Քնոբիի, Եվրոպայում ցամաքային գործողությունների շտաբի պետ, գնդապետ Փոլ Կուրտիուի, բարձրաստիճան զինվորականների և Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների ու ներկայացուցիչների հետ «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում անցկացվող «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքը:

 

Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Կանզասի ազգային գվարդիայի, Ֆրանսիայի, Հունաստանի զինված ուժերի զինծառայողներ:

 

Հրավիրյալները հետևել են զորավարժության գործնական փուլին, ծանոթացել իրականացվող վարժանքներին և միջազգային խաղաղապահ առաքելությունների նախապատրաստման շրջանակում ներգրավված ստորաբաժանումների գործողություններին։

Այնուհետև զորավարժության ղեկավարությունը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և հյուրերին ներկայացրել է կատարված աշխատանքները, ուսումնական նպատակներն ու արձանագրված արդյունքները։

Արծիվ գործընկեր-2026» զորավարժության շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային խաղաղապահ առաքելությունների ընթացքում պահանջվող մասնագիտական հմտությունների կատարելագործմանը, ստորաբաժանումների փոխգործունակության բարձրացմանը և տարբեր իրավիճակներում արագ ու արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը։

 

Տեսանյութը՝ այստեղ:

23 Հունիս, 2026 18:41
Վեր