Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները կրկին մեդալներ են նվաճում Եվրոպայի առաջնությունում: Այդ մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։
Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 110 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանն ուներ երկու մասնակից` Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը:
Գարիկ Կարապետյանը պոկում վարժության առաջին մոտեցմամբ բարձրացրեց 183 կգ, այնուհետ 189 կգ, որը պոկում վարժության Եվրոպայի առաջնության նոր ռեկորդ էր: Այս վարժությունում Կարապետյանը բրոնզե մեդալակիր է:
Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց 215 կգ, 226 կգ: Այս ձևում նա առաջինն է: Երկամարտի 415 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանը երրորդ անգամ դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն:
Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց միայն 183 կգ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց 215 կգ: Երկամարտի 398 կգ արդյունքով` Սիմոն Մարտիրոսյանը ԵԱ-ում 6-րդն է:

