Գնաբրին հրաժեշտ է տալիս ԱԱ-2026-ին Zarkerak - Գնաբրին հրաժեշտ է տալիս ԱԱ-2026-ին
Zarkerak Zarkerak - Գնաբրին հրաժեշտ է տալիս ԱԱ-2026-ին
Գնաբրին հրաժեշտ է տալիս ԱԱ-2026-ին

Գնաբրին հրաժեշտ է տալիս ԱԱ-2026-ին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Սերժ Գնաբրին հաստատել է, որ չի կարողանա մասնակցել 2026 թվականի Աշխարհի առաջնությանը։

Շաբաթ օրը ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ազդրի մկանի պատռվածք: Նա վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել ապրիլի 15-ին՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղում։

«Ցավոք, ես մեր թիմին երկրպագելու եմ տնից՝ ամբողջ երկրի հետ միասին։ Աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի կազմում հանդես գալու իմ երազանքը չի իրականանա։ Ժամանակն է կենտրոնանալ ապաքինման և հաջորդ մրցաշրջանին նախապատրաստվելու վրա»,- սոցցանցերի իր էջերում գրել է Գնաբրին։

Ընթացիկ մրցաշրջանում Գնաբրին «Բավարիայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

25 Ապրիլ, 2026 19:05
Վեր