Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Լիամ Ռոսենիորի պաշտոնանկության մասին։ Նա հեռացվել է զբաղեցրած պաշտոնից ոչ բավարար արդյունքների պատճառով։
Լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ շնորհակալություն հայտնելով Ռոսենիորին կատարած աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի համար։
Նշվում է, որ որոշումը հեշտ չի տրվել, սակայն թիմի վերջին ելույթները չեն համապատասխանել ակումբի բարձր չափանիշներին՝ հաշվի առնելով մրցաշրջանի մնացած հատվածի մեծ կարևորությունը։


