«Մեծ յոթնյակի» ՇՄ նախարարների հանդիպմանը ներկայացրել եմ Հայաստանի առաջնահերթությունները. Համբարձում Մաթևոսյան Zarkerak - «Մեծ յոթնյակի» ՇՄ նախարարների հանդիպմանը ներկայացրել եմ Հայաստանի առաջնահերթությունները. Համբարձում Մաթևոսյան
Zarkerak Zarkerak - «Մեծ յոթնյակի» ՇՄ նախարարների հանդիպմանը ներկայացրել եմ Հայաստանի առաջնահերթությունները. Համբարձում Մաթևոսյան
«Մեծ յոթնյակի» ՇՄ նախարարների հանդիպմանը ներկայացրել եմ Հայաստանի առաջնահերթությունները. Համբարձում Մաթևոսյան

«Մեծ յոթնյակի» ՇՄ նախարարների հանդիպմանը ներկայացրել եմ Հայաստանի առաջնահերթությունները. Համբարձում Մաթևոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Առաջնահերթությունների համադրում՝ խոշոր միջազգային գործընթացների համատեքստում» խորագրով նիստի ընթացքում ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի երեք հիմնական առաջնահերթությունները՝ որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17-ի նախագահող երկիր։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:

«Առաջինը Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման առաջին համապարփակ վերանայման ապահովումն է՝ շեշտադրելով հաշվետվողականությունը և գործնական առաջընթացը։

Երկրորդը կենսաբազմազանության ֆինանսավորման ընդլայնումն է՝ մինչև 2030 թվականը տարեկան 30 միլիարդ ԱՄՆ դոլարի մոբիլիզացիայի նպատակով։

Երրորդը բազմակողմ բնապահպանական գործընթացների միջև համադրության ուժեղացումն է։ Ելույթումս ընդգծեցի նաև ներառականության կարևորությունը՝ ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք և արդյունավետ ներգրավվածությունը։

Նշեցի, որ 2026 թվականը վճռորոշ է գլոբալ բնապահպանական օրակարգի համար՝ միավորելով մի շարք կարևոր միջազգային գործընթացներ և ստեղծելով եզակի հնարավորություն՝ անցնելու խոստումներից դեպի գործնական, չափելի արդյունքներ։

Երևանում կայանալիք COP17-ը պետք է դառնա շրջադարձային հարթակ՝ ապահովելով անցում պարտավորություններից դեպի իրական ազդեցություն։

Շնորհակալություն հայտնեցի Ֆրանսիայի կառավարությանը ջերմ հյուրընկալության, ինչպես նաև գործընկերներին՝ արդյունավետ և բովանդակալից քննարկումների համար։

Հայաստանը պատրաստ է համատեղ աշխատանքով կյանքի կոչել այս օրակարգը»,- գրել է Մաթևոսյանը:

25 Ապրիլ, 2026 14:10
Վեր