Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 24-ին Կլիշի քաղաքում գտնվող Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն:
Դեսպանությունից հայտնում են՝ միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել և ծաղկեպսակներ զետեղել Կլիշիի քաղաքապետ Ռեմի Մյուզոն, Օ-դը-Սեն դեպարտամենտի լիազոր պրեֆեկտ Օլիվյե Դելկերուն և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Լիլիթ Անտոնյանը:
Արարողությանը մասնակցել են նաև այլ ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր և ֆրանսիացիներ։


