Դեսպան Վլադիմիր Կարապետյանն ընդգծել է ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը Zarkerak - Դեսպան Վլադիմիր Կարապետյանն ընդգծել է ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը
Zarkerak Zarkerak - Դեսպան Վլադիմիր Կարապետյանն ընդգծել է ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը
Դեսպան Վլադիմիր Կարապետյանն ընդգծել է ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը

Դեսպան Վլադիմիր Կարապետյանն ընդգծել է ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հռոմում կայացավ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին և անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին հայ համայնքի անդամներ, Հռոմի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության անձնակազմը, ինչպես նաև հայ ազգի՝ իտալացի և օտարերկրյա բարեկամներ, հայտնում են դեսպանությունից։

Միջոցառմանը ներկա գտնվեցին նաև Հայ Առաքելական և Հայ Կաթողիկ եկեղեցիների հոգևորականները, ովքեր կատարեցին միասնական աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

Միջոցառմանը Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր խոսքում նշեց ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերի կարևորությունը՝ շեշտելով հիշատակի վառ պահպանումը և դրա հիման վրա կանխարգելման ու միջազգային համագործակցության դերը։

Դեսպանն անդրադարձավ նաև վերջին տարիներին ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի ջանքերին՝ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ։

Դեսպան Կարապետյանն ընդգծեց նաև տարածաշրջանում և հարևանների հետ խաղաղության հաստատման կարևորությունը՝ հայ ազգի անվտանգության և բարգավաճման տեսանկյունից:

25 Ապրիլ, 2026 11:10
Վեր