Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակում Zarkerak - Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակում
Zarkerak Zarkerak - Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակում
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակում

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դեսպան Մարիամ Գևորգյանը մասնակցել է Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը և ծաղկեպսակ զետեղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել դեսպան Մարիամ Գևորգյանը և Մոնտեվիդեոյի քաղաքապետ Մարիո Բերգարան, հայտնում են դեսպանությունից։

Միջոցառմանը ներկա են գտնվել Ուրուգվայի նախկին նախագահ Լուիս Ալբերտո Լակաժե Էռեռան, Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուն, Արտաքին հարաբերությունների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, մի շարք խորհրդարանականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, Պունտա դել Էստեում ՀՀ պատվավոր հյուպատոս Վիլդեր Անանիկյանը, Ուրուգվայի հայ Առաքելական, Կաթոլիկ և Ավետարանական եկեղեցիների հոգևոր առաջնորդները, ուրուգվայահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոնտեվիդեոյի՝ «Հայաստան» անունը կրող թիվ 156 դպրոցի և Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Նուբարյան»  վարժարանի ղեկավար կազմն ու աշակերտները:

Միջոցառումը կազմակերպվել է Ուրուգվայի հայկական բազմաինստիտուցիոնալ կազմակերպության կողմից: 

25 Ապրիլ, 2026 10:24
Վեր