Ապրիլի 24-ը՝ Վարշավայում․ հայերը և լեհերը միասին ոգեկոչել են ցեղասպանության զոհերի հիշատակը Zarkerak - Ապրիլի 24-ը՝ Վարշավայում․ հայերը և լեհերը միասին ոգեկոչել են ցեղասպանության զոհերի հիշատակը
Zarkerak Zarkerak - Ապրիլի 24-ը՝ Վարշավայում․ հայերը և լեհերը միասին ոգեկոչել են ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 24-ը՝ Վարշավայում․ հայերը և լեհերը միասին ոգեկոչել են ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 24-ը՝ Վարշավայում․ հայերը և լեհերը միասին ոգեկոչել են ցեղասպանության զոհերի հիշատակը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, Վարշավայի Հայկական պուրակում տեղակայված խաչքարի մոտ հարգանքի տուրք է մատուցվել Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Վարշավայի կայազորի հրամանատարության զինվորների մասնակցությամբ, հայտնում են դեսպանությունից։

Դեսպան Ալեքսանդր Արզումանյանը իր խոսքում անդրադարձել է օրվա նշանակությանը, 21-րդ դարում շարունակվող ռասայական և էթնիկ անհանդուրժողականությանը, ատելության դրսևորումներին և այդ հիմքով իրականացվող նոր զանգվածային հանցագործություններին, ինչպես նաև Հայաստանի կողմից նման հանցագործությունների նախանշանների բացահայտման և վաղ ահազանգման ուղղությամբ գործադրվող ջանքերին։

Այնուհետև հնչել է բարեխոսական աղոթք՝ Լեհաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Մինաս աբեղա Հախվերդյանի և Լեհաստանի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ ծայրագույն վարդապետ Յուզեֆ Նաումովիչի կողմից, որին հաջորդել է ծաղիկների զետեղման արարողությունը։

Հիշատակի միջոցառմանը ներկա էին նաև հայ-լեհական խորհրդարանական  բարեկամական խմբի անդամներ, Լեհաստանի հայկական համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ։

 

25 Ապրիլ, 2026 11:22
Վեր