Նիկոլ Փաշինյանն Արթիկում է Zarkerak - Նիկոլ Փաշինյանն Արթիկում է
Zarkerak Zarkerak - Նիկոլ Փաշինյանն Արթիկում է
Նիկոլ Փաշինյանն Արթիկում է

Նիկոլ Փաշինյանն Արթիկում է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Քաղաքացու օրվա շրջանակում այցելել է Շիրակի մարզ, տեսանյութ է հրապարակել Արթիկ քաղաքից: Տեսանյութում վարչապետը հանդիպում է քաղաքացիների հետ, զրուցում նրանց հետ, շնորհավորում Քաղաքացու օրվա կապակցությամբ:

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ը ՀՀ քաղաքացու օրն է:

Հանրապետության 101 բնակավայրերում ընթանում են միջոցառումներ՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով: Միջոցառումներն իրականացվում են 3 բաղադրիչով՝ կրթություն, երիտասարդություն և մշակույթ։

Որպես բանախոսներ՝ հանդես են գալիս պետական իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում մեծ ներդրում ունեցող գործիչներ, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող և կրթության, գիտության, սպորտի, մշակույթի բնագավառներում ակնհայտ հաջողություններ արձանագրած գործիչներ, «Մեր ժամանակների հերոսը» նախագծի մասնակիցներ:

Երևանում, Մարալիկ և Վարդենիս քաղաքներում նախատեսվում են համերգային միջոցառումներ:

25 Ապրիլ, 2026 14:23
Վեր