Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Եկեղեցին չի կարող պետությունից անջատ լինել, դա բացառված բան է, չի կարող պետության մեջ պետություն լինել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Սուքիասյանը նշեց, որ պետությունն այլ ինստիտուտ է, Եկեղեցին՝ այլ․ «Եկեղեցին պետք է իր քարոզով, իր հոտով զբաղվի, բայց պետք է իր գլուխը չմտցնի պետական գործերի մեջ։ Ինչ է նշանակում, որ Եկեղեցին հարկերը չի վճարում, թող հարկերը վճարի, այդ վիճակագրությունը գրանցվի, դրանից հետո ինչքան պետք է թող պետական բյուջեից օգտվի, ոնց որ անում են մնացած ինստիտուտները։ Չի կարող մի երկրում շրջանառություն լինի ու դա չգրանցվի։ Վեհափառը պետք է հեռանա, ես նրան ճանաչում եմ 30 տարուց ավել, երբ դեռ Վեհափառ չէր, ես իրեն չեմ վստահում ու շատ վատ եմ նայում իր գործողություններին ու իր մտածելակերպին։ Եկեղեցուն ոչ ոք չի կպնում, մենք խոսում ենք անձանց մասին»։


