«Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը համագործակցության հուշագիր են ստորագրել Zarkerak - «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը համագործակցության հուշագիր են ստորագրել
Zarkerak Zarkerak - «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը համագործակցության հուշագիր են ստորագրել
«Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը համագործակցության հուշագիր են ստորագրել

«Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը համագործակցության հուշագիր են ստորագրել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հետ հուշագիր ստորագրելու մասին։ Կուսակցության մամուլի ծառայությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել. 

Նշվում է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր, որի համաձայն՝ միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակներում՝ վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։ 

21 Ապրիլ, 2026 17:13
Վեր