Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգներ, նռնականետի արկեր և փամփուշտներ են հայտնաբերել Zarkerak - Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգներ, նռնականետի արկեր և փամփուշտներ են հայտնաբերել
Zarkerak Zarkerak - Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգներ, նռնականետի արկեր և փամփուշտներ են հայտնաբերել
Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգներ, նռնականետի արկեր և փամփուշտներ են հայտնաբերել

Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգներ, նռնականետի արկեր և փամփուշտներ են հայտնաբերել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 

Քրեական ոսիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 17-ին Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ազատամուտ գյուղի հարակից դաշտում գտնվող կիսաքանդ շինության մոտ զենք-զինամթերք է թողել։

 

Քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացան, նռնականետի 8 արկ, նռնականետի արկի 17 լիցքավորիչ և տարբեր տրամաչափի 1655 փամփուշտ։

 

Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

 

21 Ապրիլ, 2026 16:12
Վեր