Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադիր քարտուղարը քննարկել են COP17-ի շրջանակներում ՀՀ-ի և ESCAP-ի միջև համագործակցությունը Zarkerak - Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադիր քարտուղարը քննարկել են COP17-ի շրջանակներում ՀՀ-ի և ESCAP-ի միջև համագործակցությունը
Zarkerak Zarkerak - Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադիր քարտուղարը քննարկել են COP17-ի շրջանակներում ՀՀ-ի և ESCAP-ի միջև համագործակցությունը
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադիր քարտուղարը քննարկել են COP17-ի շրջանակներում ՀՀ-ի և ESCAP-ի միջև համագործակցությունը

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադիր քարտուղարը քննարկել են COP17-ի շրջանակներում ՀՀ-ի և ESCAP-ի միջև համագործակցությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 21-ին Բանգկոկում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ESCAP-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը։ Մտքեր են փոխանակվել փոխգործակցության հետագա խորացման շուրջ, այդ թվում՝ տրանսպորտի և թվային կապակցվածության ուղղություններով։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է փորձի և գիտելիքի փոխանակման, ինչպես նաև կարողությունների զարգացման կարևորությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ESCAP-ի գործադիր քարտուղարի ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի առաջնահերթությունները տարածաշրջանային կապակցվածության խթանման ուղղությամբ՝ որպես խաղաղության և կայունության ապահովման, տնտեսական աճի խթանման, դիմակայունության ամրապնդման և սոցիալական զարգացման կարևոր գործոն։ Հարավային Կովկասի տարանցիկ և լոգիստիկ ներուժի լիարժեք իրացման համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման կարևորությունը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ և դրա շրջանակներում Հայաստանի և ESCAP-ի միջև համագործակցության և համատեղ նախաձեռնությունների հեռանկարների վերաբերյալ:

21 Ապրիլ, 2026 17:02
Վեր