Եթե թույլ տանք, որ ատելությունը դառնա քաղաքականության լեզու, ժողովրդավարությունը կդարարի խոսել. Հռիփսիմե Գրիգորյան Zarkerak - Եթե թույլ տանք, որ ատելությունը դառնա քաղաքականության լեզու, ժողովրդավարությունը կդարարի խոսել. Հռիփսիմե Գրիգորյան
Zarkerak Zarkerak - Եթե թույլ տանք, որ ատելությունը դառնա քաղաքականության լեզու, ժողովրդավարությունը կդարարի խոսել. Հռիփսիմե Գրիգորյան
Եթե թույլ տանք, որ ատելությունը դառնա քաղաքականության լեզու, ժողովրդավարությունը կդարարի խոսել. Հռիփսիմե Գրիգորյան

Եթե թույլ տանք, որ ատելությունը դառնա քաղաքականության լեզու, ժողովրդավարությունը կդարարի խոսել. Հռիփսիմե Գրիգորյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթով է հանդես եկել նաև Հայաստանի պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը՝ ևս շեշտելով, որ քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունը և ատելության խոսքը խոցելի են դարձնում ժողովրդավարությունը:

«Սպառնալիքները փողոցում չեն ավարտվում։ Դրանք շարունակվում են առցանց՝ ամենօրյա ռեժիմով։ Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, հանրային կյանքում թիրախավորված են հատկապես կանայք։ Բռնությունն ու ատելության խոսքը ռադիկալացնում են հասարակությունը. քաղաքական հակառակորդները այլևս չեն դիտվում որպես մրցակիցներ, այլ որպես թշնամիներ։ Ատելության խոսքը սովորեցնում է քաղաքացիներին, հատկապես երիտասարդներին, որ քաղաքականությունը նվաստացման, վախի և ատելության ասպարեզ է։ Մեզ անհրաժեշտ է քաղաքական մշակույթ, որտեղ անհամաձայնությունը մնում է սուր, բայց մարդկային արժանապատվությունը՝ անձեռնմխելի: Եթե թույլ տանք, որ ատելությունը դառնա քաղաքականության լեզու, ժողովրդավարությունը կդարարի խոսել»,- ասել է նա:

21 Ապրիլ, 2026 15:53
Վեր