Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ես ձեր երեխաների հետ գործ չունեմ, ես ձեր ու ձեր հոր հետ գործ ունեմ պարոն Քոչարյան: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը:
«Ի՞նչ է նշանակում անընդհատ թաքնվել անչափահաս երեխաների հետևում: Եկել են ձերբակալելու Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին ասում են անչափահաս երեխեք կան: Այդ գործը երեխաների մասին չէ: Սա էլ առաջին դեպքը չէ: Մի անգամ բանավեճի ընթացքում ասել էի Լևոն Քոչարյանը թիկնապահների հետ է շրջում: Լևոն Քոչարյանը վիդեո է տեղադրում ու ասում իմ թիկնապահները նրանք են: Ես ձեր երեխաների մասին բան ասել եմ, որ իմ անունը տալով երեխաների հետ վիդեո եք տեղադրում: Դուք գիտեք ում մասին եմ ասում ու ինչի եմ ասում, որը այստեղից 10 անգամ հիմնավորել եմ: Ձեր օգնականին ի նկատի ունեմ, որը ԱԺ-ի մոտ լրագրող է ծեծում: Ձեր երեխեքը ինչ կապ ունեն, որ բերել մտցնում եք էս դաշտ»,-ասաց ԱԺ նախագահի տեղակալը:
Ըստ Ալեքսանյանի ընդդիմադիրները պետք է նաև խոսեն թե ինչի է իր մեջ ներառում Ռոբերտ Քոչարյանի և իր որդու դեմ նախօրեին հարուցված գործը:
«Կարող է վերջապես ասեք այդ գործը ինչի մասին է: Այդ գործը հետևյալի մասին է, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին «Ֆաստ»քարտ ընկերությունը 100 հազար դոլարով Ավանի տարածքում գնում է 8,3 հա տարածք: Ոչ մի տեղ այսպիսի գին չի եղել: Նույնիսկ էտ թվերին 8,3 հա-ն Ջաբրայիլում էտ գինը չի ունեցել: Էտ ընկերությունը գնելուց հետո ասել է. «Սեդրակ Քոչարյանը» ինչ լավ տղա է, որ 50 տոկոսը տամ իրեն»: Էս մասին եկեք խոսեք»,-ասել է Ալեքսանյանը՝ հավելելով. «Եթե ձեր հայրը այս ամեն ինչը գծած չլիներ դուք հիմա հավանաբար անգործ կլինեիք: Թե չէ գալիս ասում եք հաջողակ բիզնես, էս չի ձեր բիզնեսը»:


