Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» և ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» միջև Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը կսպասարկեն լիտվացի մրցավարներ, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Դոնատաս Ռումշասը, որին եզրերում կօգնեն Ալեքսանդր Ռադիուսը և Դովիդաս Սուզիդելիսը։ Չորրորդ պաշտոնյան Ռոբերտաս Սմիտասն է: Հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 20:00-ին: Առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը:


