Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը Zarkerak - Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
Zarkerak Zarkerak - Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այս մասին Zarkerak.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից նաև տեղեկացրին, որ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով նախօրեին ձերբակալված 6 անձանցից 4-ի, այդ թվում՝ երկրորդ նախագահի որդու՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Մեղադրյալներից ևս մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա.Ո.-ն., Ա.Ո.-ի կինն ու երկու դուստրերը:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ կոմիտեում քննվող նույն քրեական վարույթի շրջանակում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել:

26 Օգոստոս, 2026 15:10
Վեր