Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Քուչի պանյատներով ե՞ք պատկերացնում էս երկրի կառավարումը: Դիմելով ընդդիմադիրներին այսպես ԱԺ ամբիոնից ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ մասնավորապես անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավորների ելույթներին՝ կապված Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների ձերբակալության դրվագների հետ:
«Էտ ոնց է սահմանվում, որ մի տնից երկու հոգու չի կարելի կալանավորել: Էտ ինչ փողոցային բարքեր վարքերով եք դուք ընդհանրապես պատկերացնում մեր իրավապահ համակարգի աշխատանքը: Ենթադրենք մի տնից գնացել երկու եղբայր մարդ են սպանել, ձեր տրամաբանությամբ այդ տնից միայն մի ախպորն է պետք կալանավորե՞լ, էն մի եղբորն էլ պետք է բաց թողնե՞լ: Էտ փողոցային գաղափարախոսությունն է դա ասում: Շատ ներողություն, քուչի պանյատներով ե՞ք պատկերացնում էս երկրի կառավարումը:
Կամ որ ասում եք. «Եվրոպական որ մի երկրում են նախկին նախագահի հետ սենց վարվում»: Իսկ եվրոպական որ երկրում է, որ ինչ-որ մի անձ ժամանի այդ երկիր ԺԵԿ-ի թղթով դառնա նախագահ, չունենալով ոչ մի կարողություն, ու 10 տարի հետ դառնա դոլարային միլիոնատեր: Թե կարծում եք, որ կարող եք գալ այս ամբիոնից համոզել բոլորին, որ հալալ քրտինքով վաստակած է այդ ամեն ինչը»,-ասաց պատգամավորը:
Բացատրելով, թե ինչու մինչև հիմա Քոչարյանների նկատմամբ քրեական հետապնդումներ ու ձերբակալություններ չէին կատարվում ապօրինի գույքի ձեռք բերման հետ կապված, Չախոյանը նշեց. «Պարզվում է իրավապահ համակարգում կային մարդիկ, ովքեր իրենց թույլ էին տվել ծառայություններ մատուցել Ռոբերտ Քոչարյանին»:
«Այս գործընթացի մասին, նրանք տեղյակ են պահել Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին: Դրա համար Լևոն Քոչարյանը վարչապետի հետ հարց ու պատասխանի ժամանակ խոսույթը սրեց, վիրավորանքներ հնչեցրեց, Վահագն Ալեքսանյանից պատասխան ստացավ: Հնչեց վարչապետի հայտարարությունը, որ հետո մատի փաթաթան սարքեն, որ գան ԱԺ ու ասեն. «այ տեսեք եկավ ԱԺ ամբիոնից շատ ուղիղ հրահանգ տվեց իրավապահ համակարգին»,-ասաց պատգամավորը:
Ըստ Չախոյանի՝ Քոչարյանները տեղեկացված լինելով, որ իրավապահները խուզարկություններ են իրականացնելու հատուկ երեխաներին տանն են պահել:
«Այնքան տեղեկացված եք եղել, որ հասցրել էիք նաև պաստառ պատրաստել վրան գրել. «բարի գալուստ ԱԱԾ»: Որովհետև օրեր առաջ արդեն գիտեիք ինչ է կատարվելու: Պետք է հիասթափեցնեմ, ձեզ ինֆորմացիա տվողների ձեռքերն էլ են կտրելու, իհարկե օրենքով»,-ասաց Չախոյանը:


