Պետություն-քաղաքացի հարաբերությունների վերարժևորման համատեքստում ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր․ Արփինե Սարգսյան Zarkerak - Պետություն-քաղաքացի հարաբերությունների վերարժևորման համատեքստում ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր․ Արփինե Սարգսյան
Zarkerak Zarkerak - Պետություն-քաղաքացի հարաբերությունների վերարժևորման համատեքստում ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր․ Արփինե Սարգսյան
Պետություն-քաղաքացի հարաբերությունների վերարժևորման համատեքստում ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր․ Արփինե Սարգսյան

Պետություն-քաղաքացի հարաբերությունների վերարժևորման համատեքստում ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր․ Արփինե Սարգսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում նախատեսվում է իրականացնել հայեցակարգային փոփոխություններ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացներում՝ նպատակ ունենալով սահմանել պետության և քաղաքացու միջև փոխհարաբերությունների նոր մոտեցում: Այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

 

Ներկայացված ձևակերպման համաձայն՝ նախաձեռնության հիմքում ընկած է իրավական ու քաղաքական հարաբերությունների արմատական վերանայումը. «Մենք վերարժևորում ենք քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերը և դրա մեջ դնում ենք պետություն, քաղաքացի հարաբերությունների նոր տրամաբանությունը»:

 

Նշվում է նաև, որ այս նոր տրամաբանությունը հանդիսանալու է առանցքային հիմքը, որի վրա կառուցվելու են ոլորտային բոլոր հետագա իրավական կարգավորումներն ու որոշումները։

 

Ըստ նախարարի՝ այս ամբողջական գործընթացի հիմնական նպատակն է հասնել պետության և անհատի միջև կապի որակական նոր մակարդակի հաստատմանը. «Առանցքը մեր ընդհանուր ընկալման դա է, որ պետություն-քաղաքացի հարաբերությունների տեսանկյունից նոր որակ պիտի ունենանք։ Ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր»:

26 Օգոստոս, 2026 23:36
Վեր