Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ օգոստոսի 26-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի բնակիչը տանից դուրս է եկել և թողել է երկտող, որ ինքը գնում է ինքնասպան լինելու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոնողական աշխատանքների արդյունքում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին գտնվող հանրային առաջին լողափում՝ ափից մոտ 60 մետր դեպի Սևանա լիճ, հայտնաբերել են այդ քաղաքացուն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավապահները մահացածի տանը հայտնաբերել են նամակ, իսկ երբ ջրասուզակ Վ․ Մելքոնյանը նրա մարմինը դուրս է բերել ափ, պարանոցին հայտնաբերվել է կապած քար։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

