ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր Zarkerak - ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
Zarkerak Zarkerak - ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր

ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եթե նկարել եք թերություններ ՀՀ հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհներին, ապա Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով կարող եք այդ մասին տեղեկացնել պատասխանատուներին, և կարճ ժամկետում այդ թերությունները կվերացվեն։ Այս մասին հայտնում է Ճանաարհային դեպարտամենտը։

 

«Arm Roads Info («Ճանապարհների տեղեկատու») բջջային հավելվածը կարող եք ներբեռնել PlayMarket-ում և AppStore-ում։ 

 

Հավելվածում առկա է եռալեզու ուղեցույց, որը կհուշի՝ ինչպես այն օգտագործել։ 

 

Պարզապես ճանապարհահատվածում, որտեղ արձանագրել եք թերություն, կատարեք տեղորոշում, լուսանկար, կցեք այն, նշեք մեկնաբանություն, ձեր էլ. հասցեն և սեղմեք «Հաստատել» կոճակը։

 

Հավելվածը նաև տեղեկատվական հարթակ է։ Այն ձեզ կծանուցի ընթացիկ շինաշխատանքների, ճանապարհների անցանելիության, շրջանցիկ ճանապարհների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

19 Հունիս, 2026 10:13
Վեր