ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում Zarkerak - ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Zarkerak Zarkerak - ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բուլղարիայի առևտրի և արդյունաբերության պալատի հետ համատեղ իրականացվող «Գործառութային կայուն միգրացիան և ինտեգրումը Բուլղարիայում» ծրագրի շրջանակում ԱՍՀ նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին և Ձեռնարկատիրության և գործադրական զարգացման կենտրոնի Բուլղարիայի մասնաճյուղի գործադիր տնօրեն Ստանիսլավ Չերվենկովի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության, աշխատանքային միգրացիայի և երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

 

Կողմերն անդրադարձել են աշխատաշուկայի զարգացման միտումներին և աշխատանքային միգրացիային վերաբերող մի շարք հարցերի։ Նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի աշխատաշուկայում արձանագրվել են էական փոփոխություններ, և երկիրն աստիճանաբար աշխատուժ արտահանողից վերածվում է աշխատուժ ներմուծողի։ Նախարարի տեղակալը նշել է, որ հայկական կողմը պատրաստակամ է հետագա համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունը՝ տնտեսական և աշխատանքային կապերի զարգացման ուղղությամբ։

 

19 Հունիս, 2026 12:56
Վեր