Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն Zarkerak - Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
Zarkerak Zarkerak - Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն

Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները հունիսի 16-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ հատվածում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և իր վարած «Հյունդայի» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով փաթեթ և կաթուցիչ։

Նույն օրը թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել նաև Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։ Նրանք Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Ալավերդի քաղաքի բնակիչ 27-ամյա մի երիտասարդի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով 2 փաթեթ։

Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի առաջին գծում են նաև համայնքային ոստիկանները։ 

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, Ջրաշինարարների բանավանում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Վանաձոր քաղաքի բնակիչ 39-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով։

Թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել նաև Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողները։ Նրանք մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Չարենցավան քաղաքի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և ծալովի դանակ։ 

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

19 Հունիս, 2026 14:48
Վեր