Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Zarkerak - Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Zarkerak Zarkerak - Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից պարբերաբար անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքն է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Մալիշկա գյուղի վարչական տարածքի՝ ոստիկանություն զանգած քաղաքացու նշած հատվածում Եղեգնաձորի ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 3 պահունակ՝ լիցքավորված ընդհանուր 55 փամփուշտով, գնդացրի 117 փամփուշտ։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Գորիսի և Սիսիանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գորիս քաղաքի Հին Զանգեր կոչվող տարածքում զենք-զինամթերք կա։ Գորիսի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մեկփողանի որսորդական հրացան, «Ֆ-1» տիպի 4 նռնակ՝ պայթուցիչներով, 2 նռնականետ, տարբեր տեսակի ու տրամաչափի 432 փամփուշտ։ Իսկ Սիսիանի համայնքային ոստիկանները ոստիկանություն զանգած քաղաքացու նշած վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի հրացան, սվին-դանակ և տարբեր տրամաչափի 116 փամփուշտ։ 

«Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

19 Հունիս, 2026 16:58
Վեր