Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 14։20-ի սահմաններում Գեղհովիտ գյուղի 5-րդ փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 61-ամյա Գրիգոր Ն.-ն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 9-ամյա Վ. Զ.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Մարտունի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


