Տաշիր Սամոն  մի քանի 100 մլն դոլար է պարտք  ՀՀ քաղաքացիներին Zarkerak - Տաշիր Սամոն մի քանի 100 մլն դոլար է պարտք ՀՀ քաղաքացիներին
Zarkerak Zarkerak - Տաշիր Սամոն մի քանի 100 մլն դոլար է պարտք ՀՀ քաղաքացիներին
Տաշիր Սամոն  մի քանի 100 մլն դոլար է պարտք  ՀՀ քաղաքացիներին

Տաշիր Սամոն մի քանի 100 մլն դոլար է պարտք ՀՀ քաղաքացիներին

Տարիներ շարունակ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ղեկավարել է Սամվել Կարապետյանը։ Այդ տարիների ընթացքում հարյուրավոր միլիոն դոլարի հասնող էլեկտրաէներգիայի ծախսի գծով հավելագրումներ են արվել զորամասերին, բնակիչներին, մանկապարտեզներին, դպրոցներին։ Այս մասին արդեն բացահայտ հայտարարել են ՀԷՑ-ի այսօրվա ղեկավարները։ Այսինքն՝ մարդիկ, պետություն, վճարել են այն էլեկտրաէներգիայի համար որը չեն օգտագործել։ Ավելին, ինչպես հայտնի դարձավ ամիսներ առաջ, ՀԷՑ-ի պետականացումից հետո արխիվային բոլոր փաստաթղթերն անհետացել են համակարգիչներից, այսինքն Սամվել Կարապետյանի ընկերությունը մինչև հեռանալը ոչնչացրել է այն բոլոր հաշվարկները, որոնք ցույց էին տալիս թե սպառողները որքան էլեկտրաէներգիա էին իրականում օգտագործել և որքան են վճարել։

Բացի այդ, Սամվել Կարապետյանի կառավարման տարիներին էլեկտրաէներգիայի համակարգն այնքան վատն է եղել, որ հոսանքի տատանումներից հազարավոր մարդկանց կենցաղային տեխնիկան հաճախ ուղղակի շարքից դուրս էր գալիս, իսկ այդ իրավիճակներում սպառողների կրած վնասը հաճախ չէր փոխհատուցվում։  Հոսանքի տատանումներից խափանվում էր նաև գործարանների, արտադրամասերի գործունեությունը։ Իսկ այդ ամենի համար «ուժեղ առաջնորդ» Սամվել Կարապետյանը որևէ փոխհատուցում գրեթե չի տվել։

Այսինքն դուրս է գալիս, որ ռուսաստանցի օլիգարխն այսօր ՀՀ քաղաքացիներին հարյուր միլիոնավոր դոլարի պարտք ունի, որը պետք է վերադարձնի։

Մարդիկ, որոնք տարիներ շարունակ ղեկավարել են մի համակարգ, որտեղ կասկածի տակ է դրվել ամեն մի կիլովատտի արդար հաշվառումը, այսօր փորձում են ներկայանալ որպես «ազգի փրկիչներ»։ ՀՀ քաղաքացիներին պարտքը վերադարձնելու մասին մտածելու փոխարեն ռուսաստանցի օլիգարխն այսօր զբաղված է քաղաքական վոյաժներով, զբաղված է մարդկանց հերթական անգամ մանիպուլացնելով, զբաղված է ընտրակաշառքներ բաժանելով։ 

 

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

29 Ապրիլ, 2026 15:47
Վեր