Ձերբակալվել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Zarkerak - Ձերբակալվել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ
Zarkerak Zarkerak - Ձերբակալվել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ
Ձերբակալվել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Ձերբակալվել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Araratnews-ի տեղեկություններով՝ այսօր Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։ Մեր տեղեկություններով՝ նա անցնում է նույն վարույթով քննվող գործի շրջանակներում, ինչ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանը, որը Գալուստ Սահակյանի որդին է։

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ փոխանցել էին, որ քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- հայտնեցին կոմիտեից։

08 Ապրիլ, 2026 13:29
Վեր