Փամբակ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել Zarkerak - Փամբակ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Zarkerak Zarkerak - Փամբակ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Փամբակ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Փամբակ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 29-ին՝ ժամը 10։39-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Փամբակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ գազ տեղափոխող կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ տուժածներ չկան։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Փամբակ գյուղի սկզբնամասում Iveco մակնիշի կցորդով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ավտոմեքենայի բաքից առկա է վառելիքի արտահոսք։

Հրշեջ-փրկարարները հերթապահել են մինչ վերամբարձ կռունկի օգնությամբ բեռնատարի ուղղումը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

29 Ապրիլ, 2026 20:13
Վեր