Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը մողավոր է ճանաչվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ծանր վիրավորանք հասցնելու համար։ Մարտի 6-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, մեղադրական վերդիկտ է կայացրել։
Նշենք, որ Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը և հրապարակային եղանակով անձի վերաբերյալ հնչեցրել է ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ: Խոսքը վերաբերում է 2022թ․ հունիսին «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելուն։


