Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանից Ադրբեջան արտահանման դեպք չի եղել։ Այս մասին Zarkerak.am-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից։
«Արձագանքելով մամուլում տարածված տեղեկատվությանը՝ հայտնում ենք, որ ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության տվյալների՝ Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել»,- հայտնեցին ՊԵԿ-ից։


