Նարեկ Գարեգինյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Zarkerak - Նարեկ Գարեգինյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ
Zarkerak Zarkerak - Նարեկ Գարեգինյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ
Նարեկ Գարեգինյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Նարեկ Գարեգինյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Նարեկ Գարեգինյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ:

Նարեկ Մխիթարի Գարեգինյանի կենսագրությունը

Ծնվել է 1989 թվականի մայիսի 8-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2025-2026թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի պետի տեղակալ,

2022-2025թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետի տեղակալ,

2018-2022թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ, ապա՝ ավագ քննիչ,

2015-2018թթ. - ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնի հետաքննության գծով տեսուչ, ապա՝ ավագ տեսուչ,

2013-2015թթ. - ՀՀ Շիրակի մարզի Արթիկի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբանի ժամանակավոր պաշտոնակատար։

Կրթություն

2010 թվականին ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա 2014 թվականին՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2010-2012թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

06 Մարտ, 2026 14:53
Վեր