Արփունք գյուղի բնակիչը զբաղվում էր կեղծ օղիների վաճառքով. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը Zarkerak - Արփունք գյուղի բնակիչը զբաղվում էր կեղծ օղիների վաճառքով. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը
Zarkerak Zarkerak - Արփունք գյուղի բնակիչը զբաղվում էր կեղծ օղիների վաճառքով. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը
Արփունք գյուղի բնակիչը զբաղվում էր կեղծ օղիների վաճառքով. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը

Արփունք գյուղի բնակիչը զբաղվում էր կեղծ օղիների վաճառքով. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արփունք գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդը իր «Օպել» մակնիշի մեքենայով առանց ակցիզային դրոշմանիշի օղիներ է վաճառում։

Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ համայնքային ոստիկանները մարտի 4-ին 60-ամյա տղամարդուն Արփունք բնակավայրում հայտնաբերել, ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխել են բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ առանց ակցիզային դրոշմանիշի օղիների վաճառքով զբաղվում է շուրջ 4-5 ամիս և սրահից ներկայացրել է տարբեր տարողությամբ 7 տարաներով օղիներ: Հայտնել է նաև, որ տանը կից օժանդակ շինությունում նույնպես կան կեղծ օղիներով տարաներ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վարդենիսի քննչական բաժին։

05 Մարտ, 2026 18:47
Վեր