Ինչն է կապում Քոչարյանին և ՀՅԴ-ին, ինձ այդ հարցը միշտ մտահոգել է. Անդրանիկ Քոչարյան Zarkerak - Ինչն է կապում Քոչարյանին և ՀՅԴ-ին, ինձ այդ հարցը միշտ մտահոգել է. Անդրանիկ Քոչարյան
Zarkerak Zarkerak - Ինչն է կապում Քոչարյանին և ՀՅԴ-ին, ինձ այդ հարցը միշտ մտահոգել է. Անդրանիկ Քոչարյան
Ինչն է կապում Քոչարյանին և ՀՅԴ-ին, ինձ այդ հարցը միշտ մտահոգել է. Անդրանիկ Քոչարյան

Ինչն է կապում Քոչարյանին և ՀՅԴ-ին, ինձ այդ հարցը միշտ մտահոգել է. Անդրանիկ Քոչարյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Բոլորս գիտենք՝ հոկտեմբերի 27-ով: Դրանից հետո երկիրը թևակոխեց համակարգված կոռուպցիայի դաշտ: Ինչքան էլ խոսենք քաղաքական կոռուպցիայի մասին, այո՛, քաղաքական կոռուպցիան մեզ ուղեկցում է: Խնդրեմ, Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է 135-ամյա Դաշնակցության առաջնորդը: Ինչն է կապում նրան և ՀՅԴ-ին: Ինձ այդ հարցը միշտ մտահոգել է, որովհետև Ռոբերտ Քոչարյանը կա՛մ Դաշնակցության անդամ է, կա՛մ այլ կապեր կան, որոնք պետք է բացահայտվեն»,- ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: 

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ կոռուպցիան կոնկրետ դրևսորումներ են, դա միայն գումարային հարաբերությունները չեն: 

«Կոռուպցիան քանդում է պետություններ»,- նշեց Քոչարյանը՝ հիշեցնելով խորհրդային տարիների վերջին ժամանակաշրջանը: 

Բայց համեմատել այն ժամանակվա ներքին գործերի կոռուպցիոն ունեցվածքը և մեր՝ 1999 թվականից սկսած պաշտոնյաների անշարժ և շարժական գույքի ու դրամական միջոցների ծավալները, ըստ նրա, անհամեմատելի են:

Անդրանիկ Քոչարյանն այնուհետև ներկայացրեց, թե Հոկտեմբերի 27-ից հետո ինչ տեղի ունեցավ մեր երկրում: 

«Մինչև Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստան գալը, նա ոչինչ չուներ: Վստահաբար ձեզ ասում եմ: Բոլորը հիշում են դեղին «Զապորոժեցը», ես էլ եմ հիշում, Վաչոյի ՌԱՖ-ը, որով դիմավորում էր մարդկանց ու տանում զորամասեր: Հիմա բանկերից միլիարդները հանում են, բոլորը տեսնում են, և հարց է առաջանում. մեզ մեղադրում են՝ ինչու են այս մարդիկ դեռ ազատության մեջ»,- ասաց պատգամավորը:

05 Մարտ, 2026 11:29
Վեր