ՆԳՆ ոստիկանությունն առգրավել է շուրջ 30 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ Zarkerak - ՆԳՆ ոստիկանությունն առգրավել է շուրջ 30 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ
Zarkerak Zarkerak - ՆԳՆ ոստիկանությունն առգրավել է շուրջ 30 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ
ՆԳՆ ոստիկանությունն առգրավել է շուրջ 30 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ

ՆԳՆ ոստիկանությունն առգրավել է շուրջ 30 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 2-ին ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության և Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում Մեղրի քաղաքի Գործարանային փողոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

 

«Հայտնաբերվել և առգրավվել են 24,5 կգ մարիխուանա, 0,5 կգ հերոին և 5 կգ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

 

02 Մարտ, 2026 23:54
Վեր