ՀՀ ԶՈՒ պատվիրակությունն այցելել է ՄԹ ռազմական ակադեմիաներ և Պաշտպանական հետազոտությունների քոլեջ Zarkerak - ՀՀ ԶՈՒ պատվիրակությունն այցելել է ՄԹ ռազմական ակադեմիաներ և Պաշտպանական հետազոտությունների քոլեջ
Zarkerak Zarkerak - ՀՀ ԶՈՒ պատվիրակությունն այցելել է ՄԹ ռազմական ակադեմիաներ և Պաշտպանական հետազոտությունների քոլեջ
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունն այցելել է ՄԹ ռազմական ակադեմիաներ և Պաշտպանական հետազոտությունների քոլեջ

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունն այցելել է ՄԹ ռազմական ակադեմիաներ և Պաշտպանական հետազոտությունների քոլեջ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 24-27-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ բանակի կերպափոխման գործընթացի շրջանակում աշխատանքային այցով եղել է Միացյալ Թագավորությունում։ 

 

ՊՆ-ից տեղեկացնում են, որ այցի ընթացքում ՀՀ զինված ուժերի պատվիրակությունն այցելել է ՄԹ ռազմական ակադեմիա, Սանդհերսթի Թագավորական ռազմական ակադեմիա և Պաշտպանական հետազոտությունների թագավորական քոլեջ։

 

Ռազմակրթական հաստատություններ այցի շրջանակում ՀՀ ԶՈՒ պատվիրակությանը ներկայացվել են կրթական հաստատությունների կառուցվածքը, կրթության կազմակերպման գործընթացը, դասավանդվող առարկաները, ուսումնական ծրագրերը, դասախոսական կազմի ընտրության ու վերապատրաստման ծրագրերը և կրթօջախներում իրականացվող բարեփոխումները։ 

 

Գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է նաև ՄԹ պաշտպանության նախարարությունում, որտեղ քննարկվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև հետագա համագործակցության ծրագրերը և հեռանկարները, մասնավորապես՝ ռազմական կրթության, վարժանքների, համատեղ զորավարժությունների և ռազմատեխնիկական ոլորտներում։

02 Մարտ, 2026 20:20
Վեր