ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձման պահանջ է ներկայացվել Zarkerak - ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձման պահանջ է ներկայացվել
Zarkerak Zarkerak - ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձման պահանջ է ներկայացվել
ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձման պահանջ է ներկայացվել

ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձման պահանջ է ներկայացվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 1.2 միլիարդ դրամ։

«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Հովհաննեսի Մկրտչյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

26 անշարժ գույք,
7 տրանսպորտային միջոց,
5 իրավաբանական անձանցում մասնակցություն,
893 միլիոն 449 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
276 միլիոն 106 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։

02 Մարտ, 2026 11:31
Վեր