Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը X-ի իր միկրոբլոգում կոչ է արելնախագահ Դոնալդ Թրամփին կատարելհրապարակային տրված խոստումը և ապահովելբոլոր հայ գերիների ազատ արձակումը.
«Բաքվի ռազմական դատարանի կողմից ՌուբենՎարդանյանին կեղծ մեղադրանքներով 20 տարվաազատազրկման դատապարտելը պարզապեսարդարադատության ծաղր է:
Հարգված ձեռներեց և բարերար ՌուբենՎարդանյանի միակ «հանցագործությունը» ԼեռնայինՂարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշմանիրավունքի պաշտպանությունն էր, մարդկանց, որոնցից մոտ 120,000-ը վտարվեցին Հայաստան՝դառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևինախաձեռնած էթնիկ զտման զոհերը։Դատավարությունն ինքնին ամբողջությամբ կեղծիքէր, քանի որ քաղաքացիական անձանց ռազմականդատարանում դատելն ապօրինի է։
Դատաքննությունը նաև գաղտնի է անցկացվել, դատավարական բազմաթիվ ընթացակարգերիխախտումներով, ինչպիսիք են փաստաբանի հետկապվելու բազմաթիվ մերժումները, դատարանիկողմից տասնյակ միջնորդությունների պարզապեսանտեսումը, որոնք, ի դեպ, հենց ադրբեջանականօրենսդրությամբ պետք է դիտարկվեն մի քանի օրվաընթացքում։
Բացի այդ, դատակոչված «վկաների» բառացիորենբոլոր այսպես կոչված «ապացույցներն» ասեկոսեներէին, հետևաբար՝ անօրինական էր դրանք ապացույցդիտարկելը: Յուրաքանչյուր վկա պնդում էր, որ ինքըկամ իր ընտանիքի անդամները տուժել ենհայկական զինվորականների կամ զինված այլխմբավորումների հարձակումներից, բայց ՌուբենՎարդանյանին այդ ամենի հետ կապող«ապացույցն» Ադրբեջանի պետականլրատվամիջոցներից նրա մեղավորության մասինլսելն էր։ Դա ապացույց չէ։ Հետևաբար, ՌուբենՎարդանյանի դատավճիռը խախտում է և՛միջազգային, և՛ ադրբեջանական օրենքները, ու նապետք է անհապաղ և անվերապահ ազատարձակվի մյուս 19 հայ քրիստոնյաքաղբանտարկյալների և ռազմագերիների հետ։
Ես կոչ եմ անում նախագահ Դոնալդ Թրամփինկատարել հրապարակային տրված խոստումը ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանին և ապահովել նրանցբոլորի ազատ արձակումը նախագահ Ալիևից, որպեսզի նրանք կարողանան անվտանգվերադառնալ Հայաստան»։


