Քարաթափում Մ-2-ից Ջերմուկ տանող ճանապարհին․ երթևեկությունը վերականգնվել է Zarkerak - Քարաթափում Մ-2-ից Ջերմուկ տանող ճանապարհին․ երթևեկությունը վերականգնվել է
Zarkerak Zarkerak - Քարաթափում Մ-2-ից Ջերմուկ տանող ճանապարհին․ երթևեկությունը վերականգնվել է
Քարաթափում Մ-2-ից Ջերմուկ տանող ճանապարհին․ երթևեկությունը վերականգնվել է

Քարաթափում Մ-2-ից Ջերմուկ տանող ճանապարհին․ երթևեկությունը վերականգնվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 16-ին՝ ժամը 18:47-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 9 խմ). ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

ՃՇՇ աշխատակիցների կողմից կատարված մաքրման աշխատանքների արդյունքում երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն։

17 Ապրիլ, 2026 10:56
Վեր