Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ից մինչև հոկտեմբերի 24-ը՝ ժամը 11:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Շնող, Ճոճկան, Քարկոփ, Տավուշի մարզի Այրում, Արճիս, Լճկաձոր, Հաղթանակ, Դեղձավան, Պտղավան, Բագրատաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

